Twitter-ը որոշել է միկրոբլոգների իր ծառայությունում Կանադայի տարածքում նախընտրական քարոզարշավն արգելափակել մինչեւ դաշնային խորհրդարանի ընտրությունների ավարտը, հայտնում է CBS հեռուստաալիքը: Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի պետական եւ հանրային քաղաքականության բաժանմունքի ղեկավար Միշել Օսթինը:
Կանադական Twitter-ում կարգելափակվի ամբողջ կոնտենտը, որը քարոզում է կուսակցության կամ առանձին թեկնածուների օգտին: Արգելող միջոցները կգործեն հունիսի 30-ից մինչեւ քվեարկության սկսվելը, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերի 21-ին:
Ընդ որում՝ Twitter-ը թույլ կտա քաղաքական գովազդի հրապարակումը, որը չի վերաբերի նախընտրական քարոզարշավին: Օրինակ՝ թեկնածուները կարող են խոսել շրջակա միջավայրի, առողջապահության կամ բյուջեի ծախսերի հետ կապված քաղաքական հարցերի մասին:
Առցանց ինդուստրիայի մյուս հսկաները գանգատվել են կանադական նոր կանոններով աշխատելու դժվարության մասին: Օրինակ՝ Google-ը գանգատվել է ժամանակի պակասից, որպեսզի իր ծառայությունները պատրաստի գովազդի ընտրողաբար արգելափակմանը: Microsoft-ը քաղաքական գովազդն արգելում է ամբողջ աշխարհի իր ծառայություններում:
Արգելքը մտցվել է ԱՄՆ-ում սկանդալների ֆոնին՝ կապված 2016 թվականի ընտրություններից առաջ համացանցում քաղաքական քարոզչության հետ: Այս ընտրություններից հետո հարցեր առաջացան անբարեխիղճ գովազդի եւ ներամերիկյան գործերին արտասահմանյան պետությունների միջամտության մասին: Այս խնդիրների լուծման նպատակով Twitter-ի եւ Facebook-ի ղեկավարներին Կոնգրեսում սկսված լսումների էին կանչել: Ընդ որում՝ Facebook-ի թոփ մենեջերները չեն ցանկացել գալ Կանադայի խորհրդարանի լսումներին:
0Comments