Առաջիկա մի քանի ամիսներին գերմանական Ինգոլշտադում կանցկացվեն չորստեղանի CityAirbus տաքսու փորձարկումները։ Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը եւ թվային տեխնոլոգիաների նախարար Դորոտեյա Բերը միասին Ռատհաուսպլաց հրապարակում կներկայացնեն CityAibus-ի նախատիպը՝ հայտնում է АБН-ը։
Թվային տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ Եվրոպան ունակ է առաջատար լինել աերոտաքսու ստեղծման, ինչպես նաեւ՝ կառավարման հարցում։ «Իմ խնդիրն այն է, որպեսզի Գերմանիան առաջատար դիրք զբաղեցնի այդ տեխնոլոգիայի մշակման հարցում»,- Դորոտեյա Բերին է մեջբերում Rheinische Post-ը։
Աերոտաքսիի ստեղծման աշխատանքներով զբաղվել է ֆրանս-գերմանական Airbus Helicopters ընկերությունը։ Աերոտաքսին գործի է դրվում էլեկտրական շարժիչով։
Ապագայում տաքսին կօգտագործվի բժշկական օգնության տրամադրման, ինչպես նաեւ՝ ամրագրված երթուղով ուղեւորների փոխադրման համար։
0Comments