Ես շատ ծանր եմ տանում ու ամաչում եմ գաղտնալսման փաստից. Արթուր Վանեցյան

Դա անխուսափելի է, քանի կան մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք խախտում են օրենքը

Շանթ ՀԸ-ի եթերում Արամ Աբրահամյանի հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին:

ԱԱԾ տնօրենը նշել է, որ քրեական գործի մանրամասներին տեղյակ չէ, քանի որ գործը վերաբերում է իրեն. «Ես փորձում եմ զերծ մնալ այդ գործի մանրամասներին տեղեկանալուց: Քննություն է իրականացվում, դրա ավարտին, բոլոր փաստերն ի հայտ կգան»:

Հարցին, թե սպասվում են արդյո՞ք նոր կոռուպցիոն բացահայտումներ, Վանեցյանն ասել է, որ բացահայտումներ սպասվում են միշտ. «Դա անխուսափելի է, քանի կան մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք խախտում են օրենքը: ԱԱԾ-ն բացահայտելու է նման դեպքերը՝ անկախ նրանից, այդ մարդիկ իշխանության թևի ներկայացուցիչներ են, ընդդիմադիր են, թե՝ ապաքաղաքական մարդիկ: Եթե օրենք է խախտվում, ԱԱԾ-ն միևնույն վերաբերմունքն է ցուցաբերելու բոլորի նկատմամբ»: