Հայտնի է անցյալ տարվա ընթացքում Եվրոպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենան

Մանրամասներ
ռենո

Ինչպես հաղորդում է Autocar-ը, Renault ընկերությանը պատկանող բրենդի հայտարարության համաձայն, Dacia Sandero մոդելը դարձել է անցյալ տարվա ընթացքում Եվրոպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենան՝ ավտոսրահներից դուրս գալով 309,392 օրինակով, փոխանցում է news.am-ը:

Հղում կատարելով նախնական տվյալներին՝ Dacia-ն հայտարարել է, որ վաճառքի ցուցանիշը 14.5%-ով ավելի բարձր է, քան 2023 թվականին, ինչը նշանակում է, որ Sandero-ի բաժինը կազմում է ընդհանուր 676,340 ավտոմեքենաների վաճառքի գրեթե կեսը:

Բացի այդ, սա առաջին դեպքն է, երբ Renault-ին պատկանող բրենդը մեկ տարվա ընթացքում վաճառել է մատչելիության վրա կենտրոնացած իր սուպերմինիներից ավելի քան 300,000 օրինակ:

Sandero-ին հաջորդում է Duster ամենագնացը, որը դարձել է Dacia-ի երկրորդ բեսթսելերը Եվրոպայում՝ երկրորդ և երրորդ սերնդի մոդելների 215,024 վաճառքի արդյունքով: