Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահ է, որ կրկին կարող է ղեկավարել Կառավարությունը

Մանրամասներ
Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հայտարարել է, որ վստահ է իր կարողությունների վրա՝ կրկին զբաղեցնելու Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավարի պաշտոնը։

«Իրականում, ես յուրաքանչյուր րոպե, ժամ, օր և շաբաթ ավելի եմ ներգրավվում պայքարում և ցանկանում եմ մարդկանց ոգեշնչել»,-  Ասել է Շոլցը Apokalypse & Filterkaffee փոդքաստի ընթացքում՝ պատասխանելով Բունդեսթագում վստահության քվեի քննարկումների վերաբերյալ հարցին։

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի վերջին դաշնային ընտրությունների ժամանակ նույնպես համարվել էր, որ շանսեր չունի, բայց, այնուամենայնիվ, կարողացել է ստանձնել կանցլերի պաշտոնը։

«Հենց դրա համար եմ կրկին վստահում ինքս ինձ»,- ընդգծել է Շոլցը։

Միաժամանակ, Շոլցը նշել է, որ ընտրությունները քաղաքացիների որոշումն են։

«Հենց այդ պատճառով էլ ես հիմա ստեղծում եմ արտահերթ դաշնային ընտրությունների հնարավորությունը, որոնք կանցկացվեն ոչ թե հաջորդ տարվա սեպտեմբերին, այլ փետրվարին»,- պարզաբանել է կանցլերը՝ հավելելով, որ այդ ժամանակ Գերմանիայի բնակիչները հնարավորություն կունենան որոշելու երկրի ապագա ուղին։