Միջուկային պատերազմի ցանկացած կոչ անպատասխանատու է, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը` արձագանքելով նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի միջուկային դոկտրինի թարմացմանը։
«Սա առաջին անգամը չէ, որ նրանք սպառնում են միջուկային էսկալացիայով, ինչը լիովին անպատասխանատու քայլ է։ Ռուսաստանը հավատարիմ է այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, ուստի դրանում երբեք չպետք է մասնակցել»,- լրագրողներին հայտնել է Բորելը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր միջուկային նորացված դոկտրինը։
0Comments