Պակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել երկաթուղային կայարանում

Մանրամասներ
պակիստան

Առնվազն 24 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել Պակիստանի Քվետա երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին, Euromedia24-ի փոխանցմամբ, հայտնում է Geo TVպորտալը։

Ըստ թղթակիցների՝ ողբերգությունը տեղի է ունեցել մահապարտ-ահաբեկչի պատճառով։ Լրագրողները պարզաբանել են, որ միջադեպը կապված է նահանգում անկարգությունների հետ։

Քաղաքային հանձնակատար Համզա Շաֆքաթը հայտնել է, որ ահաբեկիչը կայարան է եկել ուղեբեռով, որտեղ նախկինում ռումբ է եղել։ Թղթակիցը պարզաբանել է, որ պայթյունը տեղի է ունեցել կայարանի տոմսարկղում, որտեղ, սովորաբար, մեծ թվով մարդիկ են հավաքվում։ Այդ իսկ պատճառով զոհերի ու վիրավորների այսքան մեծ թիվ կա։

Քվեթայի քաղաքացիական հիվանդանոցում արտակարգ դրություն է հայտարարվել։ 

Տեսանյութը` այստեղ