Ռուսաստանը Իրանին և Պակիստանին առավելագույն զսպվածության կոչ է անում. ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
ռուսաստան պակիստան իրան

Մոսկվան Իրանին և Պակիստանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և ծագող հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ-ն տագնապով հետևում է վերջին օրերին իրանա-պակիստանյան սահմանին տիրող իրավիճակին:

«Կրկին ընդգծում ենք հակաահաբեկչական գործողությունների անցկացման անհրաժեշտությունը, ինքնիշխան տարածքի սահմաններից դուրս այդ պետությունների իշխանությունների համաձայնությամբ ու համակարգմամբ», - ասված է գերատեսչության կայքում։

Ինչպես նշել է ռուս դիվանագետը, իրավիճակի հետագա սրումը ձեռնտու է նրանց, ովքեր շահագրգռված չեն տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ:

«Հույս ենք հայտնում, որ Իրանն ու Պակիստանը մոտ ժամանակներս կգտնեն առաջացած տարաձայնությունները բարիդրացիության ոգով հարթելու միջոց, այդ թվում ՝ տարածքներից եկող ահաբեկչական սպառնալիքները կասեցնելու վերաբերյալ։

Ընդգծում ենք ռուսական կողմի սկզբունքային պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով», - ընդգծել Է Զախարովան։