ՌԴ-ն ևս պաշտոնյաների գույքի բռնագանձման մեխանիզմներ է մշակում

Այս օրինագիծը տարածվում է նրանց նկատմամբ, ովքեր պարտավոր են տարեկան եկամուտների հայտարարագրեր ներկայացնել

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պատրաստում է պաշտոնյաներից ոչ միայն գույքի, այլ նաև հաշիվներից միջոցների բռնագանձման մեխանիզմ։

Ինչպես գրում է gazeta-ն, նախարարությունն առաջարկում է պաշտոնյաների բանկային հաշիվներից պետությանը վերադարձնել այն դրամական միջոցները, որոնց օրինականությունը նրանք չեն կարող հաստատել:

Այս օրինագիծը տարածվում է նրանց նկատմամբ, ովքեր պարտավոր են տարեկան եկամուտների հայտարարագրեր ներկայացնել:

Նշենք, որ Հայաստանում ևս քննարկվում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմներ ստեղծելու հարցը։