Հատուկ գործողությունը Ռուսաստանի զինված ուժերում բացահայտեց անարդյունավետ «մանրահատակի» գեներալներ, սակայն ստվերից դուրս բերեց արդյունավետ մարդկանց։ Այս մասին, Թերթի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական լրագրողներին։
Նախագահն անսպասելի է անվանել նաև այն պնդումը, թե զինվորներին 100 հազար ռուբլի չեն վճարել ոչնչացված տանկի, 300 հազար՝ ինքնաթիռի համար, և խոստացել է կարգավորել այն։
Ըստ նրա՝ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ժամանակ կորցրել են 160 տանկ։
«Ռուսական կողմն իր հերթին հարձակումը հետ մղելիս կորցրել է 54 տանկ։ Տեխնիկայի մի մասը ենթակա է վերականգնման»,- ասել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ համեմատության համար Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են գրեթե երեք անգամ ավելի շատ տանկ։
ՌԴ նախագահն ասել է, որ ուկրաինական լայնածավալ հակահարձակումը սկսվել է հունիսի 4-ին ու շարունակվում է մինչ օրս։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Կիևի հակահարձակման փորձերը ձախողվել են, ուկրաինական զորքերը մարտական ոչ մի հատվածում չեն հասել իրենց նպատակներին։
0Comments