Պուտինը հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու հարցը

Ձմեռ է մոտենում, այնուամենայնիվ, լեռնային տարածք է, և այնտեղ ցուրտ է, և ցրտերն արդեն մոտենում են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու մասին հարցը:

«Ալեքսանդր Վալենտինի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հարցի շուրջ, որ ձմեռ է մոտենում, այնուամենայնիվ, լեռնային տարածք է, և այնտեղ ցուրտ է, և ցրտերն արդեն մոտենում են: Այդ իսկ պատճառով հայկական կողմի հետ խոսելիս այս պահին պետք է հաշվի առնել այդ հարցերը: Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել այդ հարցին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության աշխատանքների մասին խորհրդակցության ժամանակ:

Նա նաև խնդրել է Նովակին այդ հարցով առանձին զեկույց ներկայացնել: