Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից

Մանրամասներ
Շաքրո Մոլոդոյ

Շաքրո Մոլոդոյ մականունով հայտնի քրեական հեղինակություն Զախարի Կալաշովն ազատ է արձակվել  Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանի Դվուբրացկի գյուղի գաղութից. պատճառն առողջական խնդիրներն են:

Ինչպես նշում է Mash թելեգրամյան ալիքը, շաքարային դիաբետի պատճառով Կալաշովը տեսողության հետ կապված խնդիրներ ունի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վճիռ է կայացրել Կալաշովի նկատմամբ:

2016 թվականին նա ձերբակալվել է, իսկ երկու տարի անց դատարանը Կալաշովին շորթման համար դատապարտել է 10 տարվա ազատազրկման։

Ըստ տեղեկությունների՝ ազատ արձակվելուց հետո նա կարող է մեկնել Սոչի կամ Աբխազիա, որտեղ գտնվում են նրա մտերիմ ընկերները։