Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հայտարարել է, որ Դոնի Ռոստովում վճռական գործողություններ կձեռնարկվեն իրավիճակը կայունացնելու համար:
Պուտինի հայտարարությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վճռական գործողություններ կձեռնարկվեն նաև Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
Այնտեղ իրավիճակը մնում է բարդ։ Փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը», – ասել է նա։
0Comments