Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Պակիստան է ժամանել՝ նպատակ ունենալով կարգավորել Թեհրան-Իսլամաբադ հարաբերությունները, որոնք սրվել էին անցած շաբաթ փոխադարձ հրթիռային հարվածներից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:
Իրանի արտգործնախարարն Իսլամաբադ է ժամանել Պակիստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջալիլ Աբբաս Գիլանի հրավերով:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Իրանի ԱԳՆ ղեկավարի և Պակիստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատարի միջև:
Առաջիկա բանակցությունների հիմնական թեման երկու երկրների հարաբերություններում լարվածության նվազեցումն է, որն առաջացել էր հունվարի 16-ին Պակիստանի տարածքում «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման երկու շտաբների վրա Իրանի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Իրանցի զինվորականների չհամաձայնեցված գործողությունները հանգեցրել էին Իսլամաբադի անմիջական արձագանքին: Պակիստանն ի պատասխան հարվածել էր Իրանի տարածքին:
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Պակիստան՝ կարգավորելու հարաբերությունները
Մանրամասներ

0Comments