«Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram ալիքը հայտնել է Պակիստանի և Ադրբեջանի միջև 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի մասին։
Ըստ աղբյուրի, Ադրբեջանի համար պակիստանյան գործարքը ներառում է 8 JF-17 Block-III կործանիչ, ինքնաթիռների զինամթերք և օդաչուների պատրաստություն։
«JF-17 Block-III-ը պակիստանյան ինքնաթիռի մոդիֆիկացիաներից է, որը հագեցած է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով և կարող է կրել PL-10E փոքր հեռահարության «օդ-օդ» հրթիռներ»,- գրում է Telegram ալիքը։
0Comments