Boeing-ը նոր օդանավի շնորհանդեսը հետաձգել է

Պատճառը Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետն է

Boeing ընկերությունը չեղյալ է հայտարարել մարտի 13-ին նախատեսված նոր Boeing-777X-ի շնորհանդեսը՝ կապված Ethiopian Airlines-ի օդանավի կործանման հետ: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

«Boeing-ը խորապես վշտացած է Ethiopian Airlines-ի N 302 չվերթի վթարի պատճառով, հիմա մեր հիմնական խնդիրն է մեր հաճախորդներին աջակցելը... Մենք առաջիկայում նոր օդանավը աշխարհին նեկայացնելու հնարավորություն կփնտրենք»,- նշված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարտի 10-ին Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը Ադիս Աբեբա օդանավակայանից օդ բարձրանալուց հետո մի քանի րոպե անց աղետի էր ենթարկվել:

Օդանավում էին 149 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ:

Ավիաաղետի հետեւանքով ոչ ոք ողջ չէր մնացել: Ուղեւորների թվում էին ավելի քան 30 երկրի քաղաքացիներ, նեառյալ երեք ռուսաստանցի: