ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց են ուղղել՝ արդյոք Ռուսաստանը կկռվի Հյուսիսային Կորեայի կողմից, եթե վերջինս պատերազմի մեջ մտնի Հարավային Կորեայի հետ։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է խորը համագործակցություն բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ Այս մասին տեղեկանում է «Կոմերսանտ» պարբերականից։
«Համաձայնագրում առկա ձևակերպումները պարզաբանման կարիք չունեն, դրանք բավական միանշանակ են։ Գլխավորն այն է, որ համաձայնագիրը ենթադրում է ռազմավարական խորացված համագործակցություն բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ապահովման», – ասել է Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ այս պայմանագրով և դրա սկզբունքներով «Մոսկվան և Փհենյանն առաջնորդվում են մեր հարաբերությունների հետագա զարգացման ընթացքում»։
0Comments