Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգառեսուրսների հարցում, իսկ ստեղծված իրավիճակում, ինչպես պարզվեց, ամենահուսալի գործընկերը Թուրքիան է։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից մի հատված լրագրողը տեղադրել է Telegram ալիքում։
«Անընդհատ ասում էին՝ Ռուսաստանը չի տալիս, Ռուսաստանը սահմանափակում է։ Մենք ոչինչ չենք սահմանափակում: Մենք ամեն ինչ տալիս ենք, ահա խնդրեմ: Ինչպես պարզվեց՝ թուրքերն ամենահուսալի գործընկերն են։ Այնտեղով՝ «Թուրքական հոսք»-ով (գազը գնում է Եվրոպա)»,- ասել է պետության ղեկավարը։
Պուտինի խոսքով՝ եվրոպական երկրները հույս ունեին, որ եթե չգնեն ռուսական գազը, Ռուսաստանը կփլուզվի։ Բայց եվրոպական տնտեսությունում արդեն անշրջելի գործընթացներ են սկսվել, նշել է ՌԴ նախագահը։
0Comments