Պուտինը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից երկու օր առաջ նախազգուշացրել է Բուշին

Գրքի հեղինակը հիշեցրել է նաև, որ Պուտինը առաջին արտասահմանյան ղեկավարն էր, որ զանգահարեց Սպիտակ տուն՝ իր ցավակցությունը հայտնելու համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2001-ի սեպտեմբերի 11-ից մի քանի օր առաջ վտանգի մասին նախազգուշացրել է ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշին: Այս մասին Ռուսաստանի հարցով Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գլխավոր վերլուծաբան, դիվանագետ Ջորջ Բիբին գրել է իր նոր գրքում՝ տեղեկացնում է TASS-ը:

Ըստ Բիբիի՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում կատարված հարձակումներից երկու օր առաջ Պուտինը զանգահարել է ամերիկացի գործընկերոջը՝ նախազգուշացնելու համար, որ «Ռուսաստանի հետախուզությունը բացահայտել է սպասվող ահաբեկչության նշաններ, որոնք գալիս են Աֆղանստանից»:

Գրքի հեղինակը հիշեցրել է նաև, որ Պուտինը առաջին արտասահմանյան ղեկավարն էր, որ զանգահարեց Սպիտակ տուն՝ իր ցավակցությունը հայտնելու համար: