Իրանը կարող է դուրս գալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Իսրայելի կողմից հարվածի ակնկալիքի ֆոնին, հայտնել է Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալաէդդին Բորուջերդին․
«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու տարբերակի քննարկումն իրականում լուրջ բանավեճ է ստեղծել խորհրդարանում։ Պատգամավորները լրջորեն քննարկում են նման որոշում կայացնելու հնարավորությունը», - ասել է նա։ Բորուջերդին ընդգծել է, որ նման քննարկումները պարտադիր չէ, որ Իրանի կողմից միջուկային զենքի մշակում նշանակեն։
0Comments