Հոկտեմբերի 13-ին Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։
Քաղաքապետարանից հայտնում են, որ կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։
Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։
Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։
0Comments