Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը լեզվի սայթաքում է թույլ տվել՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն իսրայելցի պատանդների փոխարեն կոչ անելով «ազատ արձակել նրբերշիկներին»:
Միջադեպը տեղի է ունեցել Լիվերպուլում իշխող Լեյբորիստական կուսակցության համագումարում կառավարության ղեկավարի ելույթի ժամանակ։
Նա դիմել է ՀԱՄԱՍ շարժմանը՝ ցանկանալով կոչ անել ազատել իսրայելցի գերիներին, սակայն free hostages արտահայտության փոխարեն սխալմամբ ասել է՝ free sausages (ազատեք նրբերշիկներին):
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ն անցած տարվա հոկտեմբերից իր մոտ է պահում հարյուրից ավելի իսրայելցի պատանդների, որոնց վերադարձի շուրջ բանակցություններն առայժմ անարդյունք են:
Կոչ եմ անում ազատ արձակել նրբերշիկներին. Մեծ Բրիտանիայի վարչապետ․ Տեսանյութ
Մանրամասներ

0Comments