ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հայտարարել է մարդու իրավունքների պարտավորությունների կատարման կարևորության մասին

Մանրամասներ
ալիև բլինքեն

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել Բաքվում COP 29-ի հաջող անցկացման ԱՄՆ-ի հանձնառությունը:

«Պետքարտուղարը և Ալիևը քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունների կատարման կարևորությունը»,- նշել է Միլլերը։