Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր

Մանրամասներ
հղի

Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ըստ դրա` ծնունդների, կեսարյան հատումների փոխհատուցման ֆինանսավորման մեխանիզմները վերանայվել են: Այսուհետ առողջապահության նախարարի հրամանով` բնական ուղիներով ծննդաբերության համար բժշկական կնետրոնին կհատկացվի ավելի գումար, քան մինչև այս նախատեսված էր: Հավասարեցվել է նաև բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման չափը, իսկ արգանդի մեկ սպիով բարդացած ծննդաբերության գինը սահմանվել է ավելի բարձր:

Փոխհատուցվելու է նաև բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ ըստ կնոջ ցանկության էպիդուրալ անզգայացման արժեքը, ինչը մինչ փոփոխությունն իրականացվում էր վճարովի հիմունքներով` դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները: