Հյուսիսային Կորեան մահապատժի է ենթարկել մի քանի պաշտոնյաների՝ հուլիսի վերջին տեղի ունեցած սաստիկ ջրհեղեղից հետո, որը հազարավոր մարդկանց կյանք խլեց երկրի հյուսիսային շրջանում, հայտնում է Chosun TV-ն։ |
Անցյալ ամիս ջրհեղեղից տուժած շրջանի` 20-30 տարածաշրջանային կառավարության պաշտոնյաներ են գնդակահարվել, հաղորդում է TV Chosun-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարության անանուն պաշտոնյային:
Ջագան նահանգի ամենաշատ տուժած շրջանում ավերիչ ջրհեղեղների հետևանքով մինչև մի քանի հազար մարդ կարող է զոհված լինել, հաղորդում է կաբելային հեռուստատեսությունը։
Կիմ Չեն Ինը հուլիսի վերջին արտահերթ կուսակցության նիստի ժամանակ ասել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «լրջորեն անտեսել են» իրենց պարտականությունները և հետևաբար, պատասխանատու են զոհերի համար:
Հյուսիսային Կորեայի քարոզչական ապարատը տարածել է լուսանկարներ, որտեղ Կիմը վերահսկում է աղետից հետո փրկարարական աշխատանքները, սակայն մահվան դեպքերի մասին չի հաղորդում:
0Comments