Հարավային Կորեայի ղեկավարը կարող է այցելել Ռուսաստան

Մանրամասներ
Կիմ Չեն Ըն պուտին

Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության ներկայացուցիչները կարծում են, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է Ռուսաստան այցելել այս տարվա առաջին կեսին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նման կարծիք է արտահայտվել խորհրդարանի հետախուզության հանձնաժողովի փակ նիստի ժամանակ։ Հարավկորեացի լրագրողները ենթադրում են, որ այցը կարող է տեղի ունենալ մայիսին և կհամընկնի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների հետ։

Դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ հյուսիսկորեական զորքերը կարող են մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր շքերթին։ Նոյեմբերին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ԿԺԴՀ-ի առաջնորդին հրավեր է ներկայացրել՝ երկրի զինվորականների ստորաբաժանումը Հաղթանակի 80-ամյակի պատվին շքերթին ուղարկելու համար։