Իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունից միայն մեկ պատգամավոր է ներկա Հարավային Կորեայի խորհրդարանի նիստերի դահլիճում՝ նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենթի քվեարկության համար, փոխանցում է РИА Новости-ն։ |
Նախագահին իմպիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ է 200 ձայն։ Ընդդիմությունն ունի, ընդհանուր առմամբ, 192 ձայն․ իշխող խմբակցությունից առնվազն 8 պատգամավորի մասնակցություն է պահանջվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են նախագահի, պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության նախարարների իմպիչմենթը՝ նրանց մեղադրելով պետական հեղաշրջման փորձի մեջ: Պաշտպանության նախարարն արդեն հայտնել է իր հրաժարականի մասին:
0Comments