Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն հայտարարելու ժամանակ կարգադրել էր ձերբակալել իշխող կուսակցության ղեկավար Հան Դոն Հունին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ազգային հետախուզական ծառայության փոխտնօրենը հայտնել է, որ ձերբակալման ենթակա անձանց ցուցակում են եղել նաև գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ղեկավարը, ինչպես նաև ընդդիմադիր երեք պատգամավոր։
Նշվում է, որ նախագահը ցանկացել է օգտագործել այդ հնարավորությունը, որպեսզի ձերբակալի և հեռացնի նրանց։Հարավային Կորեայի քաղաքական կուսակցություները դեկտեմբերի 6-ին արտակարգ հանդիպումներ են անցկացրել։ Նրանք մտադիր են դեկտեմբերի 7-ին քվեարկություն անցկացնել Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու համար։
Դրա համար հարկավոր է, որ 300-տեղանոց խորհրդարանի պատգամավորների երկու երրորդը քվեարկի այդ նախաձեռնության օգտին։
Ընդդիմությունը Հարավային Կորեայի խորհրդարանում մեծամասնություն է կազմում, սակայն նրանց հարկավոր է իշխող կուսակցության ևս ութ պատգամավորի ձայն։ Դեկտեմբերի 6-ին ավելի վաղ իշխող կուսակցության ղեկավարը կոչ էր արել, որ նախագահը հեռացվի իշխանությունից։
0Comments