Հարավային Կորեայի խորհրդարանում քննարկվում է նախագահի իմպիչմենթի հարցը

Մանրամասներ
կորեա

Իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունից միայն մեկ պատգամավոր է ներկա Հարավային Կորեայի խորհրդարանի նիստերի դահլիճում՝ նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենթի քվեարկության համար, փոխանցում է РИА Новости-ն։

Նախագահին իմպիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ է 200 ձայն։ Ընդդիմությունն ունի, ընդհանուր առմամբ, 192 ձայն․ իշխող խմբակցությունից առնվազն 8 պատգամավորի մասնակցություն է պահանջվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են նախագահի, պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության նախարարների իմպիչմենթը՝ նրանց մեղադրելով պետական հեղաշրջման փորձի մեջ: Պաշտպանության նախարարն արդեն հայտնել է իր հրաժարականի մասին: