Ուղեբեռների պահման ծառայությունների Stasher առցանց հարթակը կազմել է աշխարհի լավագույն տեսարժան վայրերի վարկանշային ցանկը, որում ընդգրկվել է 99 զբոսաշրջային վայր:
Ցանկը կազմելու համար վերլուծաբանները հաշվի են առել զբոսաշրջիկների կարծիքները, ամրագրման կայքերում բնակարանների ու հյուրանոցների գնահատականները, տրանսպորտի հասանելիությունը, անվտանգության մակարդակը և Instagram սոցկայքում տվյալ տեսարժան վայրի մասին հիշատակումները:
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի Սևիլյա քաղաքում գտնվող Իսպանիայի հրապարակը: Դրան հաջորդում են Մատտերհորն հայտնի լեռը Շվեյցարիայում և Պյուի դյու Ֆու պատմական-թեմատիկ պարկը Ֆրանսիայում:
Չորրորդ հորիզոնականում հայտնվել է Իսպանիայի Կորդովա քաղաքի մզկիթը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում գտնվող շեյխ Զայիդի Մեծ մզկիթը:
Աշխարհի տեսարժան վայրերի լավագույն տասնյակում են հայտնվել նաև Վան Գոգի թանգարաննԱմստերդամում, Կապույտ ծովալճակն Իսլանդիայում, Աթենքի Ակրոպոլիսը, Հունգարիայի խորհրդարանի շենքը Բուդապեշտում և Գրեյթ Սմոքի Մաունթինս ազգային պարկն ԱՄՆ-ում:
1. Իսպանիայի հրապարակը
2. Մատտերհորն լեռը
3. Պյուի դյու Ֆու պարկը
4. Կորդովայի մզկիթը
5. Շեյխ Զայիդի Մեծ մզկիթը
6. Վան Գոգի թանգարանը
7. Կապույտ ծովալճակը
8. Ակրոպոլիսը
9. Հունգարիայի խորհրդարանի շենքը
Վարկանշային ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Stasher-ը ներկայացրել է աշխարհի լավագույն տեսարժան վայրերի վարկանշային ցանկը
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի Սևիլյա քաղաքում գտնվող Իսպանիայի հրապարակը
0Comments