Snik-ն ամուսնանում է իր ընկերուհու՝ Մարտա Ահարոնյանի հետ

Մանրամասներ
Snik

Հույն երաժիշտ Սնիկն ամուսնանում է իր ընկերուհու՝ Մարտա Ահարոնյանի հետ։ TikTok-ի տեսանյութում երաժիշտը բացահայտեց, որ փորձում էր նիհարել իր մեծ օրվան ընդառաջ։

«Ես փորձում եմ մարզվել և նիհարել մի քանի կիլոգրամ: Եղեք գեղեցիկ և քաղցր: Մենք ամուսնանում ենք։ Ես շատ ուրախ եմ և հանգիստ... Ինձնից այս տարի դուք կտեսնեք լավ երաժշտություն, ավելի քիչ կռիվներ և ավելի շատ սեր»,- նշել է նա։

30-ամյա հայուհին արդեն մեկ տարի է, ինչ հարաբերությունների մեջ է Սնիկի հետ եւ հաճախ է լուսանկարներ հրապարակում սոցցանցերում։ Թե կոնկրետ որքան ժամանակ է զույգը միասին է, հայտնի չէ, սակայն Մարտա Ահարոնյանն առաջին տեսանյութերը TikTok-ի իր անձնական աքաունթում հրապարակել էր անցյալ տարվա օգոստոսին։

Նրանք միասին հանգստացել են Սիվոտայում, ինչպես նաև մեկնել են Փարիզ և Թաիլանդ։ Անցած ամառ նրանց միասին տեսել են Աթենքի կենտրոնում։

Մարտա Ահարոնյանը ոչ միայն TikToker է, այլ նաև ձեռնարկատեր։ Այս տարի նա Կիֆիսիայում բացեց իր գեղեցկության սրահը։

 Նա նաև 7-ամյա աղջկա մայր է, ում հետ հաճախ է լուսանկարներ հրապարակում սոցցանցերի իր էջերում։