Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

Մանրամասներ
իրան

Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Հանդիպման ստույգ ժամի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր երկրի հյուսիս-արևմուտքում կործանված ուղղաթիռի Ռաիսիի և բոլոր ուղեւորների մահվան մասին։