Մտահոգիչ է, որ Ղազախստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որը նախագահում է Հայաստանը. Դավութօղլու

Մանրամասներ

 

ա

Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Ղազախստանի իրադարձություններին։

Թուրքական T24–ի փոխանցմամբ՝  Դավութօղլուն հայտարարել է, թե Ղազախստանում իրավիճակի հետ կապված թյուրքական աշխարհը անհրաժեշտ քայլեր չի իրականացնում։ «Ղազախստանի ինքնիշխանությունը եւ կայունությունը պետք է Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունը լինի»,–ասել է Դավութօղլուն՝ անհանգստացնող համարելով Ղազախստանի կողմից իրավիճակի կարգավորման համար  ՀԱՊԿ–ին դիմելը, որը նախագահում է Հայաստանը։