Իրանցիների 45 տոկոսն արդեն մասնակցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին․ մանրամասներ

Մանրամասներ
իրան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Իրանի նախագահական ընտրություններին․

«Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն, ինչպես և առաջինի դեպքում, կտևի մինչև Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշեր։

Այս պահի դրությամբ ընտրությունների մասնակիցների քանակն արդեն հասել է մոտ 45 տոկոսի, ինչն, ինչպես և նախօրոք ենթադրվում էր ավելի բարձր է առաջին փուլի մասնակցության ցուցանիշից։

Առայժմ նախնական որևէ տեղեկություն թեկնածուների ստացած քվեների մոտավոր թվի մասին չկա, քանի որ քվեարկածների ելքային հարցումներ Իրանում չեն անցկացվում։