Ադրբեջանում տարհանում են Գոյդան գյուղի բնակիչներին

Մանրամասներ
4

Իսմայիլի շրջանի Գոյդան գյուղում բնակիչների տարհանումն սկսվել է մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից տեղի ունեցած սողանքի պատճառով, հաղորդում է շրջանի գործադիր իշխանությունը։

Գյուղացիները ժամանակավորապես կտեղափոխվեն վարձակալած տներ:

Սողանքը զգալի վնաս է հասցրել տեղի բնակիչների տներին։

Նախորդ օրը Կարմիր մահիկի ընկերությունը գյուղացիներին վրաններ է տրամադրել՝ ժամանակավոր կացարանի համար, սակայն այսօր ԱԻՆ-ը բնակիչներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ գյուղից։

Ներկայումս Գոյդան գյուղի բնակիչներին տարհանելու աշխատանքները շարունակվում են։