Իրանի բիզնես գործարքները հարևան 15 երկրների հետ վերջին 9 ամսում աճել են 42 տոկոսով: Ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավարը:
Ալիռեզա Մոքադասին ասել է, որ հարևան երկրների հետ քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնումը նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմի առանցքային քաղաքականությունն է:
Իրանի արտաքին առևտուրը վերջին 9 ամսում կազմել է 72.87 մլրդ դոլար՝ 122 մլն 455 հազար տոննա ապրանք, որից 75.17 մլն տոննան՝ 36.81 մլրդ դոլար արժողությամբ, բաժին է ընկել հարևանների հետ առևտրին:
Այդ ընթացքում, ըստ պաշտոնյայի, Իրանը հարևան երկրներ է արտահանել ավելի քան 57 մլն 335 հազար տոննա ապրանք՝ 18.766 մլրդ դոլար արժողությամբ, ինչը արժեքային առումով աճել է 24 տոկոսով:
0Comments