Ապրի՜ Նիկոլ Փաշինյանը, որ Արթուր Վանեցյանին նշանակել էր ԱԱԾ տնօրեն․ Դ. Իոաննիսյան

Մանրամասներ
3

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բազմաթիվ մարդիկ, ում հետևից ԱԱԾ-ն պետք է գնար 2018-ին, երեկ եղել են Վանեցյանի որդու հարսանիքին։

Ապրի՜ Նիկոլ Փաշինյանը, որ Արթուր Վանեցյանին նշանակել էր ԱԱԾ տնօրեն։ Ապրի՜ Նիկոլ Փաշինյանը, որ այն ժամանակ չէր թողում ՊՎԾ-ին ստուգումներ անել ԱԱԾ-ում ու ՊՆ-ում։

Հ.Գ. «Հույս ունեմ», որ Վանեցյանի հարսանիքի մասնակից ՀԷՑ-ի («Տաշիրի») Սամվել Կարապետյանը և Վանեցյանի բաջանաղ (ՀԾԿՀ ղեկավար) Գարեգին Բաղրամյանը երեկ քննարկել են, թե ինչպես են Հայաստանի էներգետիկ անկախության հաշվին գերշահույթներ ապահովելու ՀԷՑ-ին։

Շնորհավոր քաղաքացու օրն ու հեղափոխության մսխումը»։