«Վնուկովո» օդանավակայանում հայերեն և վրացերեն հայտարարություններ կտեղադրվեն` «Բարև Ձեզ և Գամարջոբա, մեր ավիաընկերությունների ուղևորներ»։
Ըստ SHOT-ի՝ օդանավակայանն ամբողջ ենթակառուցվածքը թարմացնելու պայմանագիր է կնքել։ Գործարքի արժեքը կազմում է 1,650,000 ռուբլի: «Վնուկովոյից» օրական մի քանի թռիչքներ են իրականացվում Թբիլիսի, Բաթումի, Գյումրի և Երևան: Վրացերենով և հայերենով հայտարարությունները կօգնեն օտարերկրյա ուղևորներին ավելի արագ գտնել իրենց դարպասը և չհետաձգել ինքնաթիռի մեկնումը։
Մինչ այս միջազգային թռիչքները «Վնուկովոյում» հայտարարվում էին թուրքերեն, գերմաներեն, ուզբեկերեն, տաջիկերեն, պարսկերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։
0Comments