Էս գավառական շուստրությունը դարձել է պետական դիվանագիտություն, ինչի արդյունքում մեր վիճակը 50-ապատիկ ավելի վատ է քան 2020-ի նոյեմբերի 9-ին էր․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Մեր վիճակը 50-ապատիկ ավելի վատ է քան 2020-ի նոյեմբերի 9-ին էր։ Նոյեմբերի 9-ից հետո չի եղել մեկ օր, որ արդնանանք ու մի կորուստ ունեցած չլինենք։ Ու արդեն ոչ թե միամտություն այլ բացարձակ զոմբիություն կլինի հավատալ թե գործող իշխանությունները մի օր իրավիճակ են փոխելու։ Նոյեմբերի 9-ից հետո յուրաքանչյուր զիջումը մեզ էլ ավելի է թուլացրել իսկ թշնամու ախորժակն էլ ավելի մեծացրել։

Դեռ Էյվեզլիի ժամանակներում մի նիկոլական ինձ ասում էր՝ "տենում ես վարչապետը ալիևին ոնցա թուլցնում"։

Հզոր վարչապետին դեռ հավատողներին առաջարկում եմ կոլեկտիվ Ալիևի նկարը գլխների վերևը կպցնել։ Ցանկալի է հոր նկարն էլ կողքը։ Կարողա վերջը ստացվի ալիևին թուլցնել ՞ Եթե դա էլ չօգնի, կարող եք կոլեկտիվ թլպատվել։ Սա արդեն ձև չկա հաստատ կոգնի ու Ալիևը կթուլնա։

Ու էս գավառական շուստրությունը դարձել է պետական դիվանագիտություն։

Վերջին 3 տարիներին մեր վիճակը այնքան են վատացրել, որ դեռ հարց է մենք անդառնալիության կետը արդեն անցել ենք թե ոչ։ Եթե 3 տարի առաջ առանց մեծ պատերազմ հրահրելու ռազմավարական զսպման միջոցով հնարավոր էր Արցախից մնացած մասը պահել և մեր շահերը քայլ առ քայլ առաջ տանել, իսկ ժամանակն էլ օգտագործել ուժային բալանսը դեպի մեզ շրջելու նպատակով, ապա հիմա իրավիճակը իսկապես օրհասական է։

Խնդիրը արդեն իշխանափոխությունը չի, այլ բացառիկ կառավարման ունակություններով ու կամքով ուժեղ անհատներով այլնտրանք գտնելու մեջ է։ Ես չեմ հավատում թե սահմանադրության փոփոխությունը հանրաքվեով կանցնի, ամբոողջ հարցը նրանում է՝ Բա հետո ՞

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան