Թրամփն է առաջ անցնում, մենք դողում ենք, Իսրայելն ու Իրանը իրար են հարվածում, մենք դողում ենք, ուկրաինացիներն են առաջ գնում, մենք դողում ենք, ռուսներն են առաջ գնում, մենք դողում ենք։
Մեր ճակատագիրը վերածվել է աշխարհաքաղաքական լոտոյի։
Այսպես է լինում բոլոր նրանց հետ, ովքեր իրենց անվտանգությունը կապում են ոչ թե սեփական պոտենցիալի, այլ "ճիշտ" աշխարհաքաղաքական դասավորության ու "ճիշտ" աշխարհաքաղաքական գործարքների հետ։
Երբ քո անվտանգության աղբյուրը գալիս է քո մեջից, ապա բոլոր աշխարհաքաղաքական փոփոխությունները վերածվում են հնարավորությունների։ Իսկ հակառակ դեպքում էվոլուցիայի օրենքով վերածվելու ես ուրիշների աճի համար նախատեսված մատերիալի։
Ինչպես դասականն էր ասում՝ Перемены? Все перемены к лучшему!
Վահրամ Մարտիրոսյան
0Comments