Մենք ամբողջ աշխարհի հետ կոնֆլիկտի ենք գնում․ Վերածվել ենք հնդկական փորձարարական խամյակի

Մանրամասներ
Վահրամ Մարտիրոսյան

The Jerusalem Post-ում հրապարակվել է հոդված "Հայստանը կռվում է իրականության դեմ" վերնագրմամբ, հղումը մեկնաբանությունում։ Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես Իրանի ֆորպորս ու Արևմուտքի դեմ գործող կոալիցիայյի մաս։

Այսօրվա աշխարհում կարևոր չէ՝ դու ինչ ես, կարևորը՝ քեզ ինչպես են ներկայացնում։

Իսկ Երևանում գործող ռեժիմի դիվանագիտության իմաստը, խնդիր լուծելու փոխարեն, կայանում է պորտը տեղը դնելու մեջ։ Պաղեստինը ճանաչեցին, ու Իսրայելի պորտը տեղը դրեցին, Լուկաշենկոյի ու Զախարովայի պորտը անընդհատ են տեղը դնում։

Ըստ գործող վարչապետի Իսրայելից բացի Սերբիան, Բուլղարիան և Սլովենիան նույնպես զինում են Ադրբեջանին։ Հիմա պորտը տեղը դնելու նախարարությունը արդեն զբաղվում է Վուչիչի, բուլղարների ու սլովակների պորտը տեղը դնելու հարցերով։

Զգում եք, որ հզոր դիվանագիտության հետևանքով մենք ամբողջ աշխարհի հետ կոնֆլիկտի ենք գնում։ Ասում էին աշխարհում զենք վաճառողներ չկան։ Պարզվում է լավ էլ կան։ Ադրբեջանը չգնաց հրետանու կալիբրի փոփոխությանը և ընտրեց արդեն փորձված տարբերակը։ Իսկ սրանք գնացին անփորձ հնդկական տարբերակին ու փոոխեցին հրետանու կալիբրը։ Որովհետև ուղղակի չկարողացան լեզու գտնել սերբերի, բուլղարների, սլովակների ու էլի լիքը զենք արտադրող երկրների հետ։ Սրանք էլ հո ՀԱՊԿ չեն։ Մենք հիմա վերածվել ենք հնդկական փորձարարական խամյակի, կամ կկրակի, կամ ոչ։

Մեր խնդիրները կսկսեն լուծվել, երբ պոպուլիզմը կփոխարինվի խնդիր լուծելով։

Վահրամ Մարտիրոսյան