Բա ընդամենը 30 տարի առաջ հաղթական պատերազմ ունենաս ու հիմա նստես քննարկես՝ կարա՞ս դիմադրես, թե՞ չէ․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք՝ հայերս, լինելով աշխարհի ամենահին և ավտոխտոն ազգերից մեկը, երբեմն մեզ պահում ենք այնպես, ինչպես կպահեր իրեն նոր ձևավորվող որևէ ժողովուրդ։ Այս առումով մեր ինքնաճանաչման մակարդակը զիջում է անգամ 100-ամյա պատմություն ունեցող ադրբեջանցիներին։

Մենք, ովքեր Բաբելոնից սկսած գործ ենք ունեցել գրեթե բոլոր կայսրությունների և նվաճողների հետ, այժմ փորձում ենք նոր հեծանիվ հորինել՝ որոշելու, թե ինչ աշխարհաքաղաքական դիրքավորում ունենանք Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Մինչդեռ առնվազն վաղ միջնադարից հետո կանոնական մակարդակով պարզ էր, թե ինչ և ինչպես պետք է անել։ Ավելին, 20-րդ դարի սկզբին հստակ սահմանվել է մեր աշխարհաքաղաքական դիրքավորման սկզբունքները։

Պետք է նաև հստակ լիներ մեր տնտեսական, ռազմական, գիտական ու մշակույթային հնարավորությունների մասին պատկերացումները։ Ինչը կարող ենք, և ինչը չենք կարող։ Առնվազն Տիգրանակերտի ու Արածանիի ճակատամարտերից հետո պետք է հստակ պարզ լիներ մեր ուժի և թուլութան աղբյուրները։ Բա ընդամենը 30 տարի առաջ հաղթական պատերազմ ունենաս ու հիմա նստես քննարկես՝ կարա՞ս դիմադրես, թե՞ չէ։

Ամենասարսափելին մեր ինքնության նկատմամբ վերաբերմունքն է, որի արտացոլումը Արցախի ու Արարատ լեռան նկատմամբ վերաբերմունքն է։ «Ստեղ էնա լիքը ամայի հողեր կան, մի հատ դրանք բնակեցրեք, նոր Արցախի մասին խոսացեք», «Դե սարա էլի, էնա լիքը ուրիշ սարեր կան»։
Սա արդեն բացարձակ մանկուրտի մոտեցում է։ Սենց պատկերացումներով կա մեկ ապագա՝ թուրքի համար գենետիկական մատերիալի վերածվելը»: