Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
Այդ մասին հայտնում է «Kazinform» գործակալության թղթակիցը:
Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան է մեկնել Ղազախստան։ Լիագումար նիստից առաջ կառավարությունների ղեկավարները ծանոթացել են Digital Almaty-2024 ֆորումի «Արդյունաբերություն X. ապագայի թվային էվոլյուցիա» թվային ցուցահանդեսին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցահանդեսին և պանելային նիստին ներկա չի եղել։
0Comments