ԱՄՆ-ում հերքել են այն տեղեկությունը, թե մտադիր են չեղարկել երկրում բնակվող մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։
Հերքումը տարածել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը՝ նշելով, որ ներկա պահին նման որոշում չի կայացվել։
Ավելի վաղ՝ Reuters գործակալությունը, հղում անելով պաշտոնյայի և երեք իրազեկ անձանց, տեղեկություն էր հրապարակել, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է չեղարկել Ռուսաստանի հետ հակամարտությունից փախած մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։
Ըստ հրապարակման՝ այդ որոշման ընդունումը հնարավոր է արդեն ապրիլին, որի արդյունքում հնարավոր կլիներ արագացված կերպով արտաքսել այս կատեգորիայում ընդգրկված անձանց ։
0Comments