ԱՄՆ-ը և Ուկրաինան Էր Ռիադում կքննարկեն վեցամսյա հրադադարի մասին հարցը, Թերթի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Մենք այժմ քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը Էր Ռիադում կամ Ջիդդայում: Այսպիսով, քաղաքը կարող է փոխվել, բայց դա կլինի Սաուդյան Արաբիան, և ես կարծում եմ, որ գաղափարը խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև լրացուցիչ վեցամսյա հրադադարի հիմքեր դնելն է»,- ասել է Ուիթքոֆը:
Ավելի վաղ Fox News-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն մարտի 11-ին՝ Սաուդյան Արաբիայում:
Ամերիկյան լրատվամիջոցի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը կհանդիպեն ուկրաինական պատվիրակության, այդ թվում՝ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
0Comments