Մենք նրանց պահելու համար այլևս տեղ չունենք. Թրամփ

Ամեն օր մաքսային և սահմանային ծառայությունների աշխատակիցները բախվում են անօրինական ներգաղթյալների հետ, ովքեր փորձում են ներթափանցել մեր երկիր

«ԱՄՆ-ը պետք է ուժգնացնի Մեքսիկայի հետ սահմանին վերահսկողությունը, սակայն Դեմոկրատական կուսակցությունը հրաժարվում է խոստովանել այդ խնդիրը:  ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ դեռևս չի սահմանվի՝ չնայած նրան, որ դա կստիպեր Կոնգրեսին հաստատել երկրի բյուջեն: Հարգելի՛ համաքաղաքացիներ, այս երեկո դիմում եմ ձեզ՝ կապված մեր հարավային սահմանին անվտանգության ոլորտի ճգնաժամի և աճող հումանիտար ճգնաժամի հետ: Ամեն օր մաքսային և սահմանային ծառայությունների աշխատակիցները բախվում են անօրինական ներգաղթյալների հետ, ովքեր փորձում են ներթափանցել մեր երկիր: Մենք նրանց պահելու համար այլևս տեղ չունենք, մենք նրանց իրենց հայրենիք արագ վերադարձնելու հնարավորություն չունենք»,-  ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Օվալաձև առանձանասենյակից ազգին հղած ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Բացի այդ, Թրամփը հավաստիացրել է, որ վերջ կդնի այդ խնդրին: