ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ հունվարի 25-ին, կհայտարարի Ուկրաինա Abrams տանկերի մատակարարման մասին։
Այս մասին, Լրագրի փոխանցմամբ, Reuters-ին հայտնել են ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները։
Պաշտոնյաները, անանունության պայմանով, ասել են, որ հայտարարությունը կարող է արվել արդեն չորեքշաբթի՝ հունվարի 25-ին: Գործակալությունը նշում է, որ տանկերն Ուկրաինա տեղափոխելու գործընթացը կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ։
0Comments