Թրամփ կկազմի այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ. NYT

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավարտում է աշխատանքն առանձին երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մեկնելու նոր արգելքի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

Ինչպես հայտնել են հրատարակության զրուցակիցները, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են կազմել այն երկրների «կարմիր ցուցակը», որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կարգելվի։

Աղբյուրներից մեկը նշել է, որ առաջարկվող «կարմիր ցուցակը» ներկայում հիմնականում բաղկացած է այն երկրներից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ ավելի վաղ արգելված էր Թրամփի նախորդ վարչակազմի օրոք։

Հրապարակությունը պարզաբանում է, որ այդ ժամանակ նման երկրների թվում էին Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։