Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆն այսօր կանչվել է արտաքին գործերի նախարարություն:
Պատճառը Իրանի հասցեին բրիտանական կառավարության մեղադրանքներն են։
Փոխանցում է ԻՌՆԱ-ն։
Իրանի ԱԳՆ-ից անհիմն են անվանել բրիտանական իշխանությունների մեղադրանքներն ու պատժամիջոցները, վճռականորեն դատապարտել դրանք, ինչպես նաև դեսպանին են փոխանցել Իրանի վճռական բողոքը:
Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարել է, որ այն կփոխանցի իր երկրին։
0Comments