Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության համար։
Report-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Զանգեզուրի միջանցքի մասով նշեմ, որ հայերը սխալ են հասկացել մեզ։
Ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։
Այլ հարց է, թե ինչպես են հայերը ապահովելու միջանցքի անվտանգությունը: Սա առանձին հարց է, քանի որ եռակողմ հայտարարության համաձայն՝ անվտանգությունը պետք է ապահովեին ռուս սահմանապահները։
Այժմ, կարծես, հայերը վերանայում են այդ պարտավորությունը, քանի որ ռուսներին վերապահված այդ դերն այլևս ընդունելի չեն համարում»,- ասել է նա։
0Comments